Իռլանդիայի ափերի մոտ կանգնեցրել են մոտ 80 մլն եվրոյի կոկաին տեղափոխող նավը: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: «Մաքայաբելլա» անունով նավը կանգնեցվել է իռլանդական Քորք կոմսության ափից 370 կմ հարավում: Նավում եղել են երեք տղամարդ, ենթադրաբար՝ բրիտանացի: Հայտնաբերվել է նաեւ թմրանյութի 40 փաթեթ՝ 80 մլն եվրո արժողությամբ: Թմրավաճառների ձերբակալման գործողությունը անց է կացվել իռլանդական ռազմածովային ուժերի մասնակցությամբ՝ մաքսային ծառայության եւ ոստիկանության հետ համատեղ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ իրավապահների՝ թմրանյութը Հարավային Աֆրիկայից տարվում էր Եվրոպա:




























