Հնդկաստանում ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով ավելի քան 70 մարդ է զոհվել: Ավելի վաղ հաղորդվում էր 55 զոհերի մասին:

NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արդեն մի քանի օր շարունակ Ասամ եւ Մեհալայ նահանգներում տեղատարափ անձրեւները չեն դադարում: Մեհալայում ավելի քան 40 մարդ է զոհվել, Ասամում՝ 32: Այդ նահանգներում ավելի քան 100 վրանային ճամբարներ են խփվել՝ տանիքից զրկված ավելի քան 100 հազար մարդկանց համար:

Ավելի վաղ, հյուսիսային Հնդկաստանում եւ Պակիստանում ծայր առած ջրհեղեղների հետեւանքով 440 մարդ էր զոհվել, Պակիստանում՝ 241 մարդ, Հնդկաստանում՝ 200-ից ոչ պակաս: Աղետի գոտուց ավելի քան 60 հազար բնակիչ է տարհանվել: