Հակաահաբեկչական ստուգայցի շրջանակում Լոնդոնի ոստիկանությունը ենթադրյալ ինն ահաբեկչի է ձերբակալել: Նրանք բոլորը, ըստ կասկածների, իսլամիստական արգելված խմբավորման անդամ են, որի անվանումը չի հստակեցվում, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Ըստ հեռուստաալիքի՝ ամենայն հավանականությամբ խոսքը «Ալ Մուհաջիրուն» կամ Islam4UK կազմակերպության մասին է, որը Մեծ Բրիտանիայում արգելել են 2010 թ.: Խուզարկության ժամանակ ձերբակալվել է այս խմբավորման նախկին պարագլուխը՝ 47-ամյա Անժեմ Չուդարին:
Թերթը հիշեցնում է, որ օգոստոսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ երկիրը չի մասնակցելու Իրաքի պատերազմին: Սակայն ավելի ուշ Լոնդոնն աջակցել էր Վաշինգտոնի հայտարարած ռազմավարությունը ԻՊ-ի դեմ պայքարելու վերաբերյալ: Առաջիկայում բրիտանացիները կարող են միանալ ամերիկացիներին եւ ֆրանսիացիներին, որոնք արդեն հարվածներ են հասցնում Իրաքի եւ Սիրիայի գրոհայինների դիրքերին:



























