Կարտոֆիլի ֆրիի եւ համբուրգերների չափից ավելի օգտագործումը ոչ միայն հանգեցնում է ճարպակալմանը, այլ նաեւ բթացնում է: Նման եզրահանգման են եկել Արեւմտյան Ավստրալիայի համալսրանի եւ Telethon մանկական առողջության հետազոտության ինստիտուտի գիտնականները;

Հետազոտողները ապացուցել են, որ արագ սննունդը վատ է անդրադառնում ոչ միայն քաշի, իրանի ծավալի վրա, այլ նաեւ ուղեղի վրա:

Ավստրալացի գիտնականները նշել են, որ արեւմտյան դիետային հետեւող 14-ամյա անչափահասները 17 տարեկանում ճանաչողական խնդիրների լուծման ժամանակ ավելի քիչ միավորներ են հավաքում, հաղորդում է Daily Mail-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ արեւմտյան դիետան բացասաբար է անդրադարձել  անչափահասների մտավոր ունակությունների վրա: Դիետան պարունակել է աղի եւ տապակած սնունդ, կարտոֆիլի ֆրի, ինչպես նաեւ քաղցր գազավորված ըմպելիքներ, հաղորդում է FederalPost-ը: 

Իսկ այն մասնակիցների մոտ, որոնց սննդակարգում ավելի շատ գերակշռել են մրգերն ու բանջարեղենը, ճանաչողական գործառույթների զարգացման բարձր մակարդակ է գրանցվել: