Իրաքյան հատուկ ծառայությունների տվյալների համաձայն՝ ԻՊ գրոհայինները ծրագրում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Փարիզի մետրոպոլիտենում եւ ԱՄՆ-ի քաղաքներում: Այդ մասին հաղորդում է «Reuters»-ը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին:
Վարչապետը պատմել է, որ այս տեղեկութունը ստացել են ԻՊ խմբավորումների ձերբակալված մասնակիցներից: «Նրանք ահաբեկչություններ են ծրագրում Փարիզում եւ ԱՄՆ-ում: Ես ստացածս տեղեկությունները հավաստի եմ համարում»,- հայտարարել է Ալ-Աբադին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
ԻՊ ահաբեկչական մտադրությունները կապված են ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օդային հարվածների եւ նրանց դիրքորոշումների հետ:



























