Չինաստանի հարավում անծանոթ տղամարդը դանակով հարձակվել է տարրական դասարանի չորս աշակերտների վրա, հայտնում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ երեխաները ստացված հարվածներից մահացել են: 

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան` տեղի ժամանակով ժ. 06.20-ին, Պինշան ավանում, երբ երեխաները դպրոց էին գնում: Նրանցից երեքը մահացել են տեղում, եւս մեկը վախճանվել է հիվանդանոցում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ներկայումս պարզվում են կատարվածի հանգամանքները։ Իրավապահները որոնում են կասկածյալին: