Սեպտեմբերի 21-ին Չինաստանի Սինցզյան-Ույգուրի Լունթայ  շրջանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 50 մարդու, գրում է South China Morning Post-ը:
Նշվում է, որ զոհերի թվում կարող է լինել 40 մահապարտ: Հաջողվել է ողջ բռնել միայն երկու կասկածյալի, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է երկու մարդ, շատերը` վիրավորվել: 

Պայթյունները հրահրել էին ազգային հուզումներ տարածաշրջանում: Միայն վերջին կես տարում  իշխանության համար պայքարող մահմեդական ույգուրների  ահաբեկչական խմբավորումները կյանքից զրկել են Սինցզյան-Ույգուրի 300 բնակչի: