Զամբիայի նախագահ Մայքլ Սատան տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը, հայտնում է KFOX14-ը:

77-ամյա Սատան պետք է ելույթ ունենար ՄԱԿ-ի ԳԱ-ի 69-րդ նստաշրջանում, սակայն սահմանված ժամանակին  հանդիպմանը չի եկել:
Ներկայումս նախագահի վիճակի մասին մանրամասներ չկան, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Մայքլ Սատան Նյու Յորք էր ժամանել 38 մարդուց բաղկացած պատվիրակությամբ: Նրանց շարքում էին նախագահի կինը, մամուլի քարտուղարը, երկու նախարար, վեց բժիշկ, տասը թիկնապահ եւ այ ուղեկցողներ: Allafrica.com-ը հայտնում է, որ եթե Սատան ի վիճակի չլինի որեւէ հայտարարոիթյուն անել ԳԱ-ում, մրա մեկնումը կդառնա «1,5 միլիոն դոլարի անիմաստ ծախս»: