Եվրահանձնաժողովը ամենայն հավանականությամբ հավանություն կտա Facebook սոցցանցի կողմից WhatsApp մեսենջերը 19 մլրդ դոլարով գնելու գործարքին, հայտնում է  Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Թերթը հիշեցնում է, որ եվրոպական հեռուստահաղորդակցային արդյունաբերությունը դեմ էր գործարքին: «Կարգավորողը, ամենայն հավանականությամբ, հավանություն կտա առանց որեւէ պայմանի, քանի որ դեռ չի հանդիպել Facebook-ի եւ WhatsApp-ի ներկայացուցիչների հետ իրադրությունը նրանցից ճշտելու համար: Եվրոպական փորձի շրջանակում նման հանդիպումներ սովորաբար կայանում են եւ դրանցում քննարկվում են տարածաշրջանի մրցակցության վրա գործարքների հետեւանքներին առնչվող հարցեր»,- ճշտում է թերթը:

Facebook-ի ներկայացուցիչն ու Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը մեկնաբանությունից հրաժարվել են, WhatsApp-ը եւս զերծ է մնացել մեկնաբանություններից:

Գործարքի վերաբերյալ Եվրահանձնաժողովը պետք է որոշում կայացնի մինչեւ հոկտմբերի 3-ը: