Խմբային փուլի վճռական տուրի առաջին օրը կավարտվի B խմբի հանդիպումներով: Նիգերիայի եւ Հարավային Կորեայի հավաքականների խաղում ամենայն հավանականությամբ հայտնի կդառնա այս խմբից 1/8-րդ եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

Թեեւ նիգերիացիները երկու հանդիպումներն էլ տանուլ են տվել` 0:1 հաշվով արգենտինացիներին եւ 1:2 հաշվով` հույներին, սակայն պահպանում են երկրորդ տեղ բարձրանալու հնարավորությունը: Դրա համար Նիգերիային անհրաժեշտ է այսօր 23:30-ին սկսվող խաղում հաղթել Հարավային Կորեային եւ հուսալ, որ զուգահեռ խաղում հույներն էլ կպարտվեն Արգենտինային:

Իսկ Հարավային Կորեան Արգենտինայից չորս գնդակ է ընդունել եւ չունի պարտվելու իրավունք: Սակայն Հուն Չուն Մուի թիմին կբավարարի նաեւ ոչ ոքին, եթե Հունաստանը չհաղթի Արգենտինային կամ չխաղա 2:2-ից ավելի արդյունավետ ոչ ոքի: Մի խոսքով ամեն ինչ չափազանց խճճված է եւ ամեն ինչ հնարավոր է:

Բուքմեքերների կանխատեսումը. Նիգերիայի հաղթանակ` 2.75, ոչ ոքի` 3.25, Հարավային Կորեայի հաղթանակ` 2.45:

 

B խումբ Խ Հ
Ո
Պ
Գ
Մ
Արգենտինա 2 2 0
0 5-1 6
Հարավային Կորեա 2
1 0
1 3-4 3
Հունաստան 2
1 0
1 2-3 3
Նիգերիա 2
0 0
2 1-3 0