B խմբի երկրորդ խաղում կհանդիպեն Արգենտինայի եւ Հունաստանի հավաքականները: Մարադոնայի թիմը ցուցադրում է ամենատպավորիչ խաղն այս առաջնությունում եւ դժվար թե որեւէ մեկը համարձակվի խաղադարույք կատարել սենսացիայի վրա: Խմբային փուլի եզրափակիչ խաղում Օտո Ռեխագելի պետք է չպարտվի, եթե հույները հույս ունեն դուրս գալ 1/8-րդ եզրափակիչ:
Ոչ ոքին հույներին կփրկի միայն այն դեպքում, եթե Նիգերիան էլ հաղթի Հարավային Կորեային, իսկ Արգենտինային պարտվելու դեպքում Հունաստանի առաջընթացն ընդհատվում է անկախ մրցակիցների գրանցած արդյունքից:
Բուքմեքերների կանխատեսումը. Հունաստանի հաղթանակ` 6.20, ոչ ոքի` 3.65, Արգենտինայի հաղթանակ` 1.55:
| B խումբ | Խ | Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
| Արգենտինա | 2 | 2 | 0 |
0 | 5-1 | 6 |
| Հարավային Կորեա | 2 |
1 | 0 |
1 | 3-4 | 3 |
| Հունաստան | 2 |
1 | 0 |
1 | 2-3 | 3 |
| Նիգերիա | 2 |
0 | 0 |
2 | 1-3 | 0 |



























