Պրահայի 47-ամյա բնակիչը ճաղերի հետեւում է հայտնվել իր ներքին օրգանները հիվանդ հայրենակիցներին նվիրելու բուռն ցանկության համար: Ոստիկանությունը չկայացած դոնորին մեղադրել է բուժհաստատություն «զինված ներխուժման» համար:

Տղամարդն ատրճանակով ներխուժել էր Ստրժեշովիցե շրջանի հիվանդանոցի ընդունարան եւ բժիշկներից պահանջել անհապաղ հանել իր օրգանները՝ հիվանդներին փոխպատվաստելու համար: Երբ բժիշկները մերժել են, «դոնորը» սպառնացել է ինքնասպան լինել, որպեսզի նրանք հանգիստ խղճով հանեն իր օրգանները:

Վրա հասած ոստիկանները կարողացել են վնասազերծել տղամարդուն եւ ուղարկել հոգեբուժարան: Սակայն բոլոր հետազոտությունները ցույց են տվել, որ նա միանգամայն առողջ է եւ մեղսունակ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եթե դատարանը չստացված դոնորին մեղավոր ճանաչի, իր օրգանները փոխպատվաստելու առաջարկ նա կրկին կարող է անել երկու տարուց ոչ վաղ: