ԱՄՆ-ի քաղաքացին որոշել է արտագրել Հարի Փոթերի գրքերի շարքը՝ այն ավելի հասանելի դարձնելով տնային ընթերցանության համար, հաղորդում է UPI պարբերականը:
Կինը հաղորդել է, որ վեպը վերագրելու միտքը հայտնվել է, երբ իր երեխան խնդրել է կարդալ գիրքը: «Իհարկե, ես սիրով կկարդամ նրան այդ գիրքը, սակայն չէի ցանկանա, որպեսզի երեխաները վերածվեն սատանաների: Ուստի եւ մտածեցի՝ ինչո՞ւ որոշակի փոփոխություններ չմտցնել եւ գիրքը ավելի ընտանեկան չդարձնել», հաղորդում է Lenta.ru-ն:
Ամերիկուհին արդեն հրապարակել է «Հարի Փոթերի» նոր տարբերակի 8 գլուխները, որոնցում փոփոխություններ է մտցրել: Մասնավորապես նա անդրադարձլ են Հերմիոնային եւ պրոֆեսոր Դամբոլդորին: Այստեղ Հերմոնիան վերածվել է համեստ եւ հեզ աղջկա, իսկ կախարդական դպրոցի տնօրեն, նույնասեռական Հոգվարթսը ամուսնացել է:
Սակայն դեռեւս հայտնի չէ, պատրաստվո՞ւմ է, արդոք, Գրեյս Էնը հեղինակային իրավունքներ ստանալ գրքի քրիստոնեական խմբագրման համար:




























