Հունաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ալեքսանդրոս Ցորվասը կարծում է, թե Արգենտինայի հավաքականը կարող է հաղթել աշխարհի առաջնությունում: Արգենտինայի թիմն ամենաուժեղն է աշխարհի առաջնությունում, ասել է նա:

«Մենք ձեռնարկեցինք բոլոր ջանքերը, բայց երբ քո դեմ նման հզոր թիմ է, բարձր մակարդակի խաղացողներ, բարդ է պարտությունից խուսափելը: Մենք հեռանում ենք բարձր պահած գլուխներով»,- Ցորվասին մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշենք, որ արգենտինյան հավաքականի հետ խաղից հետո Հունաստանի հավաքականի մարզիչ Օտտո Ռեհագելը հայտարարել է, թե Արգենտինայի հավաքականը հաղթել է իր սաներին բարձր կարգի շնորհիվ: «Իմ տղաները խաղում էին ժրաջան, բայց դա անբավարար էր Արգենտինայի համար խնդիրներ հարուցելու համար»,- ասել է գերմանացի մարզիչը:

Նախօրեին երեկոյան Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր հույներին եւ դուրս եկել 1/8-րդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Մեքսիկայի հավաքականի հետ: