Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ պետության պատմության մեջ առաջին կին օդաչուն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, հաղորդում է AlArabiya-ն:
Մայոր Մարիամ ալ-մանսուրին օդ է բարձրացել կործանիչների խմբի կազմում, որոնք հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին Հալեպում, Ռաքքայում եւ Իդլիբում, գրում է The Wall Street Journal-ը:
Որոշ տվյալներով՝ նա նաեւ գլխավորել է առաքելությունը, որն անցկացվում է Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Քաթարի եւ Հորդանանի ներկայացուցիչների համակարգմամբ:
Ալ-Մանսուրին պնդել է, որ բանակում ծառայության ընթացքում երբեք սեռական խտրականություն չի զգացել, եւ համարում է, որ «յուրաքանչյուրը պետք է ռազմական գիտելիքների բարձր մակարդակ ունենա»:




























