Իսպանական Լետիցիա թագուհու երեք անդամները` հայրը, հորաքույրը եւ տատը հարկեր չվճարելու  համար կկագնեն դատարանի առաջ, հաղորդում է El Mundo պարբերականը:

Իսպանական արդարադատությունը երկու հանցագործությունների մեջ է մեղադրում թագուհու հորը` Խեսուս Օրտիս Ալվարեսին, նրա հորաքրոջը` Էնար Օրտիս Ալվարեսին եւ տատ Մարիա Դել-Կարմեն Ալավարես: Մեղադրող կողմը կասկածյալներից յուրաքանչյուրի համար 2 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջում, հաղորդում է «RIA Novosti»-ն:

Քննության տվյալներով` թագուհու հորաքույրը Henarmonia ընկերությանը 2009թ.-ից կուտակված պարտք ունի` մոտ 22,6 հազար եվրո: Բացի հիմնական պարտքից հորաքույրը նաեւ պետք է 6 հազար 780 եվրո պարտքի տոկոսներ վճարի: