Գվինեա-Բիսաուի հյուսիում գտնվող աֆրիկյան պետությունում ավտոբուսը պայթել է հին ականի վրա, զոհվել է 19 մարդ, 10-ը վիրավորվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ֆրանս Փրեսսը»:
Աղբյուրը նշում է, որ ավտոբուսը փորձել է շրջանցել ջրափոսը եւ պայթել է ականի վրա: «Ավտոբուսը լեփ-լեցուն է եղել: Որոշ ուղեւորներ դրա տանիքին են եղել, երբ անսպասելի պայթյուն է հնչել: Ավտոբուսը միանգամից կիսվել է», — հայտնել է ականատեսներից մեկը: Ծանր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը քննություն է իրականացնում:



























