Պերուի արեւելքում (Այակուչո շրջան) ատոբուսն ընկել է 300 մ բարձրությունից, զոհվել է 15 մարդ, հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Telesur-ը:
Ներկայումս ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառները: Թերթը նշում է, որ Պերուում նման դեպքերը բացառություն չեն: 2013 թ. սկզբից ի վեր նման վթարներից զոհվել է շուրջ 500 մարդ, տուժել` շուրջ երկու հազարը:



























