Սիցիլական Միլացո քաղաքում նավթավերամշակող գործարան է այվում: Բռնկումը տեղի է ունեցել անցած գիշեր՝ ձեռնարկության պահեստներից մեկում, որտեղ «միլիոն լիտր վառելիք» էր պահված, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի բռնկումից 8 ժամ անց այն հանգեցնել դեռ չի հաջողվում: Բռնկման պատճառները հայտնի չեն, զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան:
Նավթավերամշակող գործարանի հրդեհը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել: Ձեռնարկությանը մոտ շրջանների բնակիչները լքել են իրենց տները՝ վախենալով վառելիքի հնարավոր պայթյունից:
Վերջին անգամ նույն գործարանում հրդեհ բռնկվել էր 1993թ., որի արդյունքում 7 մարդ էր զոհվել:



























