Virgin ընկերությունների խմբի սեփականատեր սըր Ռիչարդ Բրենսոնը իր ենթականերին առաջարկում այնքան ժամանակ տրամադրել հանգստի համար, որքան նրանց անհրաժեշտ է, հաղորդում է Guardian-ը:
Իր կայքում միլիարդատերը գրել է, որ իր գլխամասային ընկերության աշխատակիցները «կարող են մեկնել հանգստի, երբ կցանկանան եւ կարող են վերադառնալ, կրկին, երբ ցանկանում են»:
Նորարարության իմաստը կայանում է նրանում, որ մեկ մարդու բացակայությունը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ ամբողջ ընկերության աշխատանքի վրա:
Բրենսոնը պատմել է, որ տվյալ կանոնը դեռեւս կգործարկվի ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, որտեղ արձակուրդի տրամադրման քաղաքականությունը շատ խիստ է: Հեռանկարում միլիարդատերը ծրագրում է նման քաղաքականություն կիրառել նաեւ դուստր ընկերություններում:
Virgin Group-ն ավելի քան 50 հազար աշխատակից ունի: Ընկերությունը գրասենյակներ ունի աշխարհի ավելի քան 50 երկրներում: Ռիչարդ Բրենսոնը Virgin-ը հիմնադրել է 1970թ.-ին: Երաժշտական ձայնապնակների մատակարարումից սկսելով՝ այսօր ընկերությունը ներառում է հեռահաղորդակցական բիզնեսը, ֆինանսական ծառայությունների եւ ճանապարհորդությունների ոլորտի բիզնեսը:



























