Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը հայտարարել է, որ Խարկովի «Խաղաղության երթում» ձերբակալվել է 20 մարդ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում:
«Ոստիկանությունը ձերբակալել է երկու տասնյակ մարդու, որոնք խախտել են այս հակաուկրաինական ցույցի անցկացման արգելքը: Ի թիվս այլոց` ձերբակալել են նաեւ Խարկովի գլխավոր կումունիստուհի, նախկին ժողովրդական պատգամավոր Ալլա Ալեքսանդրովսկայային», — գրել է Ավագովը:
Նա նշել է, որ ինքը պետք է զրուցի քննիչի հետ` ներքին գործերի շրջանային բաժանմունքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շուրջ 100 մարդ է դուրս եկել Խարկովի «Խաղաղության երթին», թեեւ իշխանություններն արգելել էին դրա անցկացումը:



























