Իսպանիայի իշխանությունները նոյեմբերի 9-ին հանրաքվե անցկացնելու Կատալոնիայի ղեկավարի նախաձեռնությունը համարել են սխալական, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով Իսպանիայի փոխվարչապետ Սաենս սե Սանտամարիային: «Հանրաքվեն չի անցկացվի, քանի որ այն հակասահմանադրական է», - հայտարարել է փոխվարչապետը: Հանրաքվեի անցկացման մասին հրամանը Սանտամարիան անվանել է «սխալական», որը «կջլատի կատալոնյան հասարակությանը եւ կհեռացնի վերջինիս Եվրոպայից»: «Մենք խորապես ցավուն ենք ինքնավարության ղեկավարի սխալ նախաձեռնության համար», - հայտարարել է նա:
Վարչապետը հաղորդել է, որ Իսպանիայի կառավարությունը դիմել է Պետխորհրդին՝ զեկույց պատրաստելու խնդրանքով, որից հետո երկրի կառավարության արտահերթ նիստ կգումարվի, եւ գործը կփոխանցվի սահմանադրական դատարան: «Մասուին հիշեցրել են, որ իսպանական ժողովրդի ինքնիշխան կամքից առավել բարձր արժեք չկա, եւ որ բոլոր իսպանացիները պետք է որոշեն՝ ինչ է Իսպանիան եւ ինչպես է կազմակերպված: Ոչ մի կառավարություն չի կարող անտեսել դա, քանի որ այն ամրագրված է օրենքով: Դա ինքիշխան կամք է, այլ ոչ թե նրա (Մասի) կամ մեր», - հավելել է փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ իսպանական Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասը նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնելու հրաման էր ստորագրել:


























