Ամերիկյան Ford Motor ընկերությունը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի շուկայից  850 հազար մեքենաների հետկանչի մասին՝ անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով:

Այս արշավը կվերաբերի Fusion, Escape, C-MAX եւ Lincoln MKZ 2013 մոդելների, 2014 թվականին արտադրված մեքենաների: Ford-ի հայտարարությունում նշվում է, որ պասիվ անվտանգության համակարգի կառավարման ծրագրային ապահովման աշխատանքներում խափանումների պատճառով, կարող է կարճ միացում տեղի ունենալ:

Արդյունքում, վթարի պահին կարող են անվտանգության բարձիկները չբացվել: Այս խնդիրը կարող է ազդել նաեւ մեքենայի այլ համակարգերի աշխատանքի վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց անհայտ է որեւէ վթար, որի պատճառը հայտնաբերված անսարքությունն է եղել: Նշված մոդելի մեքենաների սեփականատերերը պետք է դիմել դիլերներին՝ խոտանն անվճար վերացնելու համար: