Ուկրաինան եւ ԱՄՆ-ն համատեղ բիզնես-գագաթնաժողով կանցկացնեն, ինչի արդյունքում Ուկրաինան ակնկալում է էլեկտրաէներետիայի եւ ագրարային ոլորտների նախագծերում ամերիկյան ներդրումներ ներգրավել, հաղորդում է «UNIAN»-ը:
Ուկրաինան ու ԱՄՆ-ն գագաթնաժողովին մտադիր են քննարկել նաեւ ամերկյան ընկերությունների օգնությունը ինտելեկտուալ սեփականության եւ հարկային բարեփոխումների վերաբերյալ հարցերում: Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարար Փենի Փրիցքերի հանդիպման ժամանակ:



























