С խմբի առանցքայինն այսօր կլինի Անգլիայի եւ Սլովենիայի դիմակայությունը: Սլովենիան խմբի առաջատարն է, 1:0 հաշվով հաղթել է Ալժիրին եւ ոչ ոքի` 2:2 է խաղացել ԱՄՆ-ի հետ: 1/8-րդ եզրափակիչի երկու ուղեգրերի տերերը հայտնի կդառնան միայն այսօր Սլովենիա – Անգլիա եւ ԱՄՆ – Ալժիր խաղերում:
Անգլիացիների համար դրությունը կարելի էր կրիտիկական համարել: Կապելոյի թիմը, որը մինչեւ առաջնության մեկնարկը համարվում էր չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկը երկու խաղերում ընդամենը մեկ գնդակ է խփել` ոչ-ոքի խաղալով ԱՄՆ-ի եւ Ալժիրի հետ: Սակայն առաջվա պես ամեն ինչ անգլիացիների ձեռքում է: Այսօր անհրաժեշտ է անպայման հաղթել Սլովենիային: Եթե դա տեղի չունենա, ապա Կապելոյի թիմը ցույց կտա Անգլիայի վատագույն արդյունքը 1958թ., երբ նախորդ անգամ Անգլիան չկարողացավ դուրս գալ խմբից:
Սլովենիան խմբային երկրորդ տուրում արդեն կարող էր նվաճել 1/8-րդ եզրափակիչի ուղեգրը, եթե բաց չթողներ հաղթանակը ԱՄՆ-ի նկատմամբ: Սակայն հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2, մրցավարն էլ սխալմամբ չհաշվեց ամերիկացիների խփած գոլը: Այժմ Սլովենիային անհրաժեշտը գոնե ոչ-ոքի խաղալ Անգլիայի հետ եւ սպասել մյուս հանդիպան արդյունքին:
Բուքմեյքերների կանխատեսումը. Սլովենիայի հաղթանակ` 7.50, ոչ ոքի` 4.30, Անգլիայի հաղթանակ` 1.40:
| C խումբ | Խ | Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
| Սլովենիա | 2 | 1 | 1 |
0 | 3-2 | 4 |
| ԱՄՆ | 2 |
0 | 2 |
0 | 3-3 | 2 |
| Անգլիա | 2 |
0 | 2 |
0 | 1-1 | 2 |
| Ալժիր | 2 |
0 | 1 |
1 | 0-1 | 1 |



























