Գազային հարցերը քննարկելու նպատակով Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի սկզբին, հաղորդում «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:

Նախարարի խոսքով՝ Ռուսաստան-Ուկրաինա-Եվրահանձնաժողով ձեւաչափով եռակողմ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին կամ 3-ին:

Սեպտեմբերի 26-ին կողմերը հանդիպել են Բեռլինում: Համաձայն ձեքբերված պայմանավորվածությունների, Մոսկվան եւ Կիեւը կստորագրեն Ուկրաինային ռուսական գազի մատակարարման փաստաթղթերի «ձմեռային փաթեթը», որոնք դադարեցվել են 2014թ. հունիսից: Խոսքը կես տարվա ընթացքում 5 մլրդ խմ գազի (հնարավոր ավելացմամբ) մատակարարումների մասին է: