ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Չեխիա մեկնած պատգամավորական խմբի անդամ Արծվիկ Մինասյանը վստահ է, որ Չեխիայի խորհրդարանը մոտ ժամանակներս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հեղափոխական քայլր կձեռնարկի: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Նա հավելեց, որ չեխական կողմից նման հեղափոխական քայլեր կարելի է ակնկալել նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի միացման շրջանակներում վերջինիս որպես գործընկեր դիտարկելու տեսանկյունից: Այս համատեքստում պատգամավորը օրինակելի համարեց Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի աշխատանքը:
Անդրադառնալով չեխական կողմից ակնկալվող կոնկրետ ներդրումայինն ծրագրերին՝ Արծվիկ Մինասյանը նշեց. «Քանի որ հայ ձեռնարկատերերից մեկը 15 հազար եվրո չի փոխանցել, չեխական խոշոր ընկերությունների մեկը հրաժարվում է ներդրումներ կատարել Հայաստանում»: Չնշելով գործարարի անունը՝ պատգամավորը միայն ասաց, որ այդ ձեռնարկատերը զբաղվում է ապակու արտադրությամբ:



























