Հայաստանի բնապահպանության նախարարը հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին նվիրված Նյու Յորքում 2014թ.-ի սեպտեմբերի 23 –ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի կողմից կազմակերպած գագաթաժողովին զուգընթաց` սեպտեմբերի 22-ից 28-ը տեղի ունեցած «Կլիմայական շաբաթ» խորագրով նախարարական հանդիպմանը:

Իր ելույթում նախարարը մտահոգություն է հայտնել համերկրային (գլոբալ)  մթնոլորտի տաքացման բարձր տեմպերի ու դրա հետեւանքով տեղի ունեցող կլիմայի փոփոխության ընթացքի վերաբերյալ:

Արամայիս Գրիգորյանը անդրադարձել է Կլիմայի փոփոխության ընթացքը զսպելու Հայաստանի դիրքորոշմանն ու ընթացող գործընթացներին, ինչպես նաեւ գլոբալ տաքացումը սահմանափակելու մեր երկրի տեսլականին ու մոտեցումներին: