Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրապարակել է «Ռազմավարություն 2020» թեզիսները, հաղորդում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գորեւծակալությունը:
Աղբյուրի տվյալներով՝ «Ռազմավարություն 2020»-ը ներառում է մոտ 60 բարեփոխում եւ հատուկ ծրագիր, որոնց իրականացումը թույլ կտա Ուկրաինային ընդգրկվել համաշխարհային բանկի Թոփ-20 վարկանիշային աղյուսյակում՝ ըստ բիզնես վարելու պարզության, բնակչության մեկ շնչի համար ՀՆԱ-ն ավելացնել մինչեւ 16,000 դոլարի՝ արդի 3900 դոլարի փոխարեն՝ ըստ վարկանիշային «Standard&poor's» գործակալության վարկածի ( թեզիսներում 8,500 դոլար՝ խմբ.), ինչպես նաեւ 5 տարվա համար ավելացնել օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը մինչեւ 40 մլրդ դոլարի՝ արդի տարեկան 4-ից 5 մլրդ դոլարի ցուցանիշի փոխարեն:
Դատարանի վստահությունը պետք է կազմի բնակչության եւ փորձագիտական հանրության նվազագույնը 60 տոկոսը, պաշտոնյաների կադրային կազմի թարմացումը պետք է վերաբերի պետական ծառայողների ընդհանուր թվի նվազագույնը 70 տոկոսին, իսկ 2020թ.-ին կենսամակարդակից բավարարված քաղաքացիների թիվը պետք է կազմի Ուկրաինայի բնակչության 90 եւ ավելի տոկոսը:


























