ԱՄՆ իշխանությունները տեղեկացրել են Դամասկոսին, որ երեք տարի շարունակ ավիահարվածների են հասցնելու Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
«ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն ասել են, որ հարվածներ են հասցնելու երեք տարի»,-ասել է Մուալեմը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում:
«Նրանք տեղեկացնում են մեզ, բայց դ աչի նշանակում, որ մենք դրան հավանություն ենք տալիս»,-ասել է Սիրիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը մի շարք ավիահարվածների էր հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Ավելի ուշ Պենտագոնը հայտարարել էր Իրաքում եւ Սիրիայում ցամաքային ռազմական գործողության անհրաժեշտության մասին՝ «ԻՊ»-ի գրոհայինների դեմ պայքարելու համար:




























