Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
Մտքեր են փոխանակվել նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ, այդ թվում՝ երկու երկրների միջեւ ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը։
Անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին:


























