Համաշխարհային սարդոստայնում շուտով նոր՝ Ello սոցիալական ցանց կհայտնվի: Հեղինակները հույս ունեն, որ իրենց ստեղծագործությունը կկարողանա գոյություն ունեցող ցանցերի արժանի մրցակիցը դառնալ: Ներկայում կայքի հարթակը մշակվում է FreshTracks Capital կորպորացիայի հատկացրած միջոցներով: 2014 թվականի գարնանն արդեն 435 հազար դոլար է հատկացվել:
Նորույթի հեղինակը գրող եւ դիզայներ Փոլ Բուդնիցն է: Հայտնի է, որ ցանցն օգտատերերին չի ձանձրացնելու գովազդով: Հենց այդ էլ լինելու է դրա գլխավոր հաղթաթուղթը:
Նոր ռեսուրսի հեղինակները համացանցում մանիֆեստ են հրապարակել, որն օգտատերերին կոչ է անում մարքեթոլոգների ձեռքին ապրանք չդառնալ, որոնք հետեւում եւ վաճառում են գրառումները, ընկերներին եւ «լայք»-երը:
Ընդ որում, հեղինակներից մեկը նույնիսկ կարծիք է հայտնել, որ նոր սոցիալական ցանցը կարող է հակա-Ֆեյսբուք դառնալ: Նա նկատի է ունեցել, որ այն հարմար ու ընկերական է լինելու օգտատերերի համար:




























