ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում երկու պարաշյուտիստ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ աղբյուրի` պարաշյուտիստներն ընկել են սեպտեմբերի 29-ի գիշերը` Բարնսթեյբլ քաղաքից ոչ հեռու: Պարաշյուտիստների օդանավը, որից կատարվել էին տանդեմային թռիչքները, մեկնել էր Քեյփ Քոդի օդանավակայանից: Կատարվում է քննություն:



























