ԱՄՆ հավաքականի մեկնարկային դիրքերը Ալժիրի հետ վճռական խաղից առաջ կարող էին լինել շատ ավելի բարենպաստ, եթե Մալիի մրցավար Կոման Կուլիբալին հաշվեր ամերիկացիների երրորդ գոլը Սլովենիային: Բոբ Բրեդլիի թիմը գործնականում արդեն կլիներ 1/8-րդ եզրափակիչում: ՖԻՖԱ-ն հեռացրեց Կուլիբալիին աշխարհի առաջնությունից, իսկ որոշումը սխալ ճանաչեց, սակայն միավոր ԱՄՆ-ին չտվեց: Այսօր Ալժիրի հետ խաղում ԱՄՆ-ի համար ոչ-ոքին էլ արդեն քիչ կլինի:

Թեեւ Ալժիրը խմբի վերջին տեղում է, սակայն նույնպես ունի հաջորդ փուլ դուրս գալու տեսական հնարավորություններ: Ճիշտ է` դրա համար Ռաբահ Սաադանի թիմը պետք է հաղթի երեք եւ ավելի գոլերի առավելությամբ:

Բուքմեյքերների կանխատեսումը. ԱՄՆ-ի հաղթանակ` 1.87, ոչ ոքի` 3.55, Ալժիրի հաղթանակ` 3.80:

C խումբ Խ Հ
Ո
Պ
Գ
Մ
Սլովենիա 2 1 1
0 3-2 4
ԱՄՆ 2
0 2
0 3-3 2
Անգլիա 2
0 2
0 1-1 2
Ալժիր 2
0 1
1 0-1 1