Ֆրանսիայի ոստիկանությունը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով չորս մարդու է ձերբակալել: Ձերբակալվածների շարքում է Bygmalion հաղորդակցական ընկերության նախկին ղեկավարներից Բաստիեն Միյոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ աղբյուրի` խաբեբաները ձերբակալվել են մեծ քաղաքականություն վերադառնալու մասին Սարկոզիի հայտարարությունից մեկ շաբաթ անց: Նախկին նախագահի խոսքով` ինքը մտադիր է ամբողջությամբ վերափոխել իր կուսակցությունը` ստեղծելով առավելագույնս ընդարձակ եւ ժամանակակից քաղաքական միավորում:
Ներկայումս Ֆրանսիայում քննում են նախագահական քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված միանգամից մի քանի գործ:




























