Ուկրաինան կառաջարկի Լատվիային երրորդ կողմ հանդես գալ Եվրոպական դատարանում քննվող դատական գործերում Ռուսաստանի դեմ ուղղված հայցերի համաձայն: Ինչպես գրում է «Կոմենտարիին», այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

«Սա լուրջ քաղաքական հաղորդագրություն է, որ Եվրոպան ու Եվրոպական Միությունը մեզ միայնակ չեն թողնում Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում նաեւ դատական գործընթացներում»,- հայտարարել է նա լատվիական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Իր հերթին Լատվիայի արդարադատության նախարար Գայդիս Բերզինշը հայտարարել է, որ նա դրա համար խոչընդոտներ չի տեսնում: «Ես անպայման կդիմեմ Լատվիայի արտգործնախարարին: Իմ կողմից ես խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի Լատվիան մասնակցի այդ գործընթացներին՝ որպես երրորդ դեմ»,- ասել է Բերզինշը:

Նա նաեւ առաջարկել է կիսել տեղեկություններն ու բարեփոխումների փորձը, որոնք անցկացվել են Լատվիայում:

«Մենք պատրաստ ենք հրավիրել դատարանների աշխատանքի հարցերով ուկրաինացի փորձգետների»,- հավելել է նա:

Ինչպես նախկինում հաղորդում էր «Կոմենտարիին», Ռուսաստանը կարող է դուրս գալ Եվրոպական դատարանի իրավասությունից, սակայն օրակարգում նման հարց դեռ չկա, օգոստոսի 14-ին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: