Բրիտանացի կանայք գերադասում են տղամարդկանց, ովքեր վարում են Audi մակնիշի ավտոմեքենաներ, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով ավտոմեքենաների վարձակալությամբ զբաղվող  Europcar ընկերության հարցման տվյալներին: Հարցմանը մասնակցել են 2 հազար բրիտանուհիներ:

Երկրորդ տեղը BMW ընկերությանն է: Եվ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 3% եւ 2%-ն են նախընտրում Porsche-ի ու Ferrari-ի վարորդներին: Վերջին տեղում հայտնվել է Volvo-ն:

Պարզվում է, որ բրիտանուհիները մեքենաների ամենահայտնի տեսակներից նախընտրում են  կաբրիոլետները (հացվածների 22%): 21% արդյունքով երկրորդ տեղը կիսում են սեդաններն ու քրոսովերները:

Բացի այդ, հարցման արդյունքներով, կանանց 66%-ը կարծում է, որ տղամարդը պետք է ինքնուրույն փոխի իր ավտոմեքենայի անիվը, իսկ 43%-ը բացասական չեն վերաբերում ծխող վարորդներին: