Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաեւը գործարկել են հնգամյա համատեղ «Եվրասիա» նախագիծը, որի շրջանակներում ծրագրվում է գերխորը հորանցքի հորատում իրականացնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Նախագծի իրացումը կսկսվի հաջորդ տարվանից», - հայտնել է նախագծի համակարգող Բալթաբեկ Կուանդիկովը: Նախագծի բյուջեն գնահատվում է 500 մլն դոլար: Վերջինիս նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «ԼՈՒԿՈՅԼ»-ը, «Ռոսնեֆթը», ինչպես նաեւ արեւմտյան գործընկերները, մասնավորապես՝ «Shell»-ը, «Chevron»-ն եւ այլն:

«Եվրասիա» նախագծի շրջանակներում ծրագրվում է Մերձկասպյան իջվածքի շրջանում (որտեղ կենտրոնացված է Ղազասխտանի ածխաջրածնի մոտ 80%) 7-9 կմ խորությամբ ածխաջրածնային հանքաշերտեր հայտնաբերել: