Microsoft-ը ներկայացրել է նոր՝ Windows 10 օպերացիոն համակարգը: Ընկերության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նոր սերնդի Windows-ն առաջարկում է ավելի մեծ անվտանգություն եւ հարմարավետություն օգտատերերի համար:
«Սա նոր սերնդի Windows-ի ուղղությամբ առաջին քայլն է: Օգտատերերն աշխատանքային, խաղերի եւ միմյանց հետ կապի բոլորովին նոր հնարավորություններ կստանան»,- հայտարարել է Microsoft-ի օպերացիոն համակարգերի խմբի գործադիր փոխնախագահ Թերի Մայերսոնը:
Windows 10-ում տվյալների պաշտպանության ավելի արդյունավետ ռեժիմ է գործելու. ֆայլերի պատմությունը պահպանվելու է ոչ միայն համակարգչում, այլեւ տեղափոխվող USB-ում: Նորից հայտնվելու է բոլորին ծանոթ մեկնարկային մենյուն, իսկ մեկ desktop-ի փոխարեն հնարավոր կլինի բացել միանգամից մի քանիսը եւ դրանց մեջ տեղափոխել ֆայլեր եւ ծրագրեր, օրինակ՝ ըստ թեմատիկայի:





























