Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ահաբեկիչները պայթեցրել են զինվորական ավտոբուսներ, փոխանցում է Gazeta.ru-ն: Զոհվել է 7 մարդ, տուժել` 15-ը: 

Ահաբեկչության զոհերի շարքում կան զինվորականներ եւ քաղաքացիական անձինք: Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:

Սեպտեմբերի կեսերին «Թալիբան» շարժումը ահաբեկչություն էր իրականացրել Քաբուլում՝  ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: