D խումբ, 3-րդ տուր
23 հունիսի, Յոհաննեսբուրգ, Սոքեր սիթի ստադիոն
Մրցավար`Կարլոս Սիմոն (Բրազիլիա)
Օզիլ, 60 (0:1)
Գերմանիայի հավաքականը հուսախաբ չարեց երկրպագուներին ու թեեւ առանձնապես վառ ֆուտբոլ չցուցադրեց, սակայն Գանային հավաքականին հաղթել կարողացավ նաեւ առանց մեծ ջանքերի:
Միայն գոլային գրոհը 60-րդ րոպեին եզրափակեց Մեսութ Օզիլը: Նվազագույն հաշիվը պահպանվեց մինչեւ հանդիպման ավարտը, եւ գերմանացիները առաջին տեղից դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ, որտեղ կմրցեն անգլիացիների հետ, որոնք գոլերի տարբերությամբ առաջին տեղը զիջեցին ամերիկացիներին:
Գանային հավաքականը եւս դուրս եկավ փլեյ-օֆֆ, քանի որ ավստրալացիները սենսացիոն արդյունքով` 2:1 հաշվով պարտության մատնեցին սերբերին: Գանան, ունենալով գոլերի ավելի լավ տարբերություն, բաց չթողեց երկրորդ տեղը:
| D խումբ | Խ | Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
| Գերմանիա | 3 |
2 |
0 |
1 | 5-1 | 6 |
| Գանա | 3 |
1 | 1 |
1 | 2-2 | 4 |
| Ավստրալիա | 3 |
1 | 1 |
1 | 3-6 | 4 |
| Սերբիա | 3 |
1 |
0 |
2 | 2-3 | 3 |



























