F խմբում այնպիսի դրություն է, որ երրորդ տուրում հաղթանակ տարած թիմը դուրս կգա 1/8-րդ եզրափակիչ, միայն Սլովակիային անհրաժեշտ կլինի նաեւ գնդակների առավել դրական տարբերություն:
Աշխարհի չեմպիոն իտալացիները երկու խաղում վաստակել են ընդամենը երկու միավոր` ոչ ոքի խաղալով Նոր Զելանդիայի եւ Պարագվայի հետ: Սլովակիան առաջին երկու խաղերում միայն երեք հարված է կատարել մրցակիցների դարպասին եւ 0:2 հաշվով պարտվել է Պարագվային, Ավստրալիայի հետ խաղում էլ հաղթանակը բաց թողեց ավելացված րոպեներին` 1:1:
1/8-րդ եզրափակիչ դուրս գալու համար իտալացիներին անհրաժեշտ է հաղթել Սլովակիային: Այդ դեպքում նրանց չի հետաքրքրի Նոր Զելանդիա – Պարագվայ հանդիպման արդյունքը: Իսկ, եթե Պարագվայը հաղթի Նոր Զելանդիային, ապա իտալացիներին կբավարարի նաեւ ոչ ոքին: Թեեւ երկու հանդիպումներում ոչ ոքի գրանցվելու դեպքում էլ իտալացիները, եթե գնդակների ավելի բարենպաստ տարբերություն ունենան, քան Նոր Զելանդիան, ապա կգրավեն երկրորդ տեղը: Տարբերակները շատ են: Ամեն դեպքում, Իտալիան պարտվելու իրավունք այսօր չունի:
Բուքմեքերների կանխատեսումը. Սլովակիայի հաղթանակ` 6.60, ոչ ոքի` 3.95, Իտալիայի հաղթանակ` 1.48:
| F խումբ | Խ | Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
| Պարագվայ | 2 | 1 | 1 |
0 | 3-1 | 4 |
| Իտալիա | 2 |
0 | 2 |
0 | 2-2 | 2 |
|
Նոր Զելանդիա |
2 |
0 | 2 |
0 | 2-2 | 2 |
| Սլովակիա |
2 |
0 | 1 |
1 | 1-3 | 1 |



























