Այսօր տեղի կունենա աշխարհի առաջնությունների 750-րդ հանդիպումը: Այդ խաղում կմրցեն Պարագվայի եւ Նոր Զելանդիայի հավաքականները: Ոչ ոքիի դեպքում էլ Պարագվայը կապահովի տեղը 1/8-րդ եզրափակիչում, սակայն ոչ առաջին տեղը խմբում: Իսկ նորզելանդացիներին անհարժեշտ է միայն հաղթանակ:
Սակայն հարավամերիկացիներին եւս միայն հաղթանակ եւ միայն առաջին տեղ է հարկավոր: Երբեւէ Պարագվային չի հաջողվել հասնել մինչեւ քառորդ եզրափակիչ, իսկ այժմ այդ հնարավորությունը կա: Խմբում առաջին տեղը Խերարդո Մարտինոյի թիմին թույլ կտա խուսափել Հոլանդիայից եւ 1/8-րդ եզրափակիչում խաղալ կամ Դանիայի, կամ Ճապոնիայի հետ: Երկուսն էլ Պարագվայի համար անցողիկ թիմեր են:
Բուքմեքերների կանխատեսումը. Պարագվայի հաղթանակ` 1.4, ոչ ոքի` 4.3, Նոր Զելանդիայի հաղթանակ` 7.40:
| F խումբ | Խ | Հ |
Ո |
Պ |
Գ |
Մ |
| Պարագվայ | 2 | 1 | 1 |
0 | 3-1 | 4 |
| Իտալիա | 2 |
0 | 2 |
0 | 2-2 | 2 |
|
Նոր Զելանդիա |
2 |
0 | 2 |
0 | 2-2 | 2 |
| Սլովակիա |
2 |
0 | 1 |
1 | 1-3 | 1 |



























