Իսպանացի հնագետները Հիսուս Քրիստոսի հնագույն պատկեր են հայտնաբերել, որը թվագրվում է IV դարով, փոխանցում է FedPost-ը:
Աղբյուրը նշում է, որ հայտնաբերված պատկերը խիստ տարբերվում է ավելի ուշ հանդիպողներից. գանգուր կարճ մազերով Հիսուսը մորուք չունի:
Գիտնականները հայտնել են, որ ստվերատախտակն իրենք հայտնաբերել են հնագույն իբերիական Կաստուլո քաղաքի ավերակների մեջ գտնվող շենքի ներսում, որը հավանաբար օգտագործվել է կրոնական ծեսերի համար: Հնագետների հաշվետվությունում նշվում է, որ 22 սմ տրամագծով կանաչ ապակյա ստվերատախտակը հիանալի վիճակում է, այդ պատճառով էլ նրանց արդեն հաջողվել է այն 81%-ով վերականգնել:
Ստվերատախտակին պատկերված են Հիսուս Քրիստոսը եւ եւ երկու առաքյալներ` շրջապատված արմավենիներով, որոնք քրիստոնեական պատկերագրությունում նշանակում են անմահություն, հետմահու կյանք եւ դրախտ:
Գիտնականներն ընդգծել են, որ հայտնաբերված ստվերատախտակը կարող է Իսպանիայում վաղ քրիստոնեության ժամանակագրության վերանայման պատրվակ դառնալ: Ենթադրվում է, որ արվեստի բացառիկ նմուշը ներկայացվելու է հնագույն ապակու պատմության միջազգային կոնգրեսին, որը տեղի է ունենալու Շվեյցարիայում` 2015 թ. սեպտեմբերի 7-11-ին:






























