Հունիսի 28-ին, ժամը 12-ին «Անի Պլազա» հյուրանոցի Նաիրի դահլիճում տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը. շարքային քաղաքացիների ձայնը» գրքի շնորհանդեսը:
Գրքում ամփոփված է Հայաստանի (10), Ադրբեջանի (10) եւ Լեռնային Ղարաբաղի (3) բնակավայրերում զուգահեռ անցկացված համաքաղաքային քննարկումներին արտահայտված մտքերի ու կարծիքների համեմատական վերլուծությունը: Քննարկումներն իրականացվել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (Հայաստան) եւ Երիտասարդությունը հանուն զարգացման (Ադրբեջան) կողմից՝ Երեւանում Բրիտանական դեսպանատան օժանդակությամբ՝ Հակամարտությունների կանխարգելման գլոբալ հիմնադրամի միջոցներով:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Արեւելյան Եվրոպայի առաջատար վերլուծական կենտրոններից է: Կենտրոնը միավորել է մասնագիտական բարձր որակավորում, հանրային ու մասնավոր հատվածներում գործնական մեծ փորձ ունեցող, մասնագիտական գերազանցության եւ էթիկայի բարձր չափանիշներին նվիրված վերլուծաբանների:


























