Ճապոնիայում «Տարվա ավտոմեքենա» անվանակարգում առաջինը տեղը զբաղեցրել է վերջին սերնդի Mazda Demio-ն, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Japan Times-ին:
Եվրոպայում ավտոմոբիլը վաճառվում է Mazda2 անվանումով:
Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ տվյալ մոդելն իր «գներով, որակով, տեխնոլոգիաներով եւ դիզայնով վերացնում է ճապոնական կոմպակտ ավտոմեքենայի ավանդական պատկերացումները»:
Լավագույն արտասահմանյան ավտոմեքենա է ճանաչվել C դասի Mercedes-Benz ընտանիքը: Նորարարությունների համար առաջին մրացանակը BMW i3-ինն է:




























