Չիլիի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հաջող ելույթներ է ունենում «Էվերտոն» ակումբը, որը ներկայումս 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ Առաջատարը՝ «Աուդակս Իտալիանո»-ն, ունի 13 միավոր։ Այս տեղեկությունը հետաքրքիր է հայ ֆուտբոլասերներին նրանով, որ «Էվերտոն»-ի, կամ ինչպես նրանց անվանում են հայրենիքում՝ «չիլիական իրիսների», կազմում հաջող ելույթներ է ունենում հայկական ծագում ունեցող ուրուգվայցի հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը։
Վերջին փուլում «Էվերտոն»-ը սեփական հարկի տակ հաղթել է «Ատլետիկո Նուբլենսե»-ին, իսկ հաղթական գոլը խաղի 89-րդ րոպեին խփել է ոչ այլ ոք, քան Գեւգեոզյանը։ Նշենք, որ 23-ամյա Մաուրոն հասցրել է «աչքի ընկնել» նաև Հայաստանի առաջնությունում։ Եվրագավաթի 2007-2008 թթ. մրցաշրջանում երիտասարդ հարձակվողը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում մեկ խաղ է անցկացրել Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ։ Այդ խաղը տեղի էր ունենում Երևանում, իսկ պատասխան խաղին Գեւգեոզյանը չկարողացավ մասնակցել վնասվածքի պատճառով։




























