26 հունիսի, Ռուստենբուրգ, Ռոյալ Բաֆոկեն ստադիոն

Մրցավար՝ Վիկտոր Կաշաի (Հունգարիա)

Բոատենգ, 6 (0:1), Դոնովան, 62 (1:1, 11մ), Գյան, 94 (1:2)

Առաջին օվերթայմն աշխարհի այս առաջնությունում: Ամերիկացիների եւ այս առաջնությունում վերջին աֆրիկացիների դիմակայությունը, չնայած արագ գոլին ու 11 մետրանոցին հիմնական ժամանակում ավարտել չհաջողվեց:

Ամեն ինչ սկսվեց Քեւին Փրինս Բոատենգի արագ գոլից: Արդեն 6-րդ րոպեին նա բացեց հաշիվը եւ առաջ մղեց աֆրիկացիներին: Եվ, եթե չլիներ Մենսեի սխալը սեփական տուգանայինում, ապա դժվար թե ամերիկացիները կարողանային հավասարեցնել հաշիվը: Բայց նշանակվեց 11 մետրանոց տուգանային հարված, որը հստակ իրացրեց Լենդոն Դոնովանը: Միք Ջագերն ու Բիլ Քլինթոնն ակնհայտորեն ուրախ էին իրադարձությունների այդպիսի զարգացմամբ:

Եվ միայն լրացուցիչ ժամանակում Գանայի հավաքականը իր լավագույն ռմբարկու Ասամոա Գյանի գոլի շնորհիվ կարողացավ կոտրել ամերիկացիների դիմադրությունը:

Գանայի հավաքականը Կամերունից եւ Սենեգալից հետո դարձավ երրորդ աֆրիկյան թիմը, որին հաջողվեց տեղ նվաճել քառորդ եզրափակիչում:

Գանայի հաջորդ մրցակիցը կլինի Ուրուգվայը: