Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչն ունի մի ազդագիր, որն արժանի է նույնիսկ եզրափակիչին: Գերմանիայի եւ Անգլիայի հավաքականներն այսօր կայանալիք առաջին խաղում կվիճարկեն քառորդ եզրափակչի ուղեգիրը:
1966թ. անգլիացիները չեմպիոնական տիտղոսը նվաճեցին` Ուեմբլիում կայացած եզրափակչում հաղթելով հենց Արեւմտյան Գերմանիայի թիմին: Աշխարհի առաջնություններում այս մրցակիցները հանդիպել են չորս անգամ, եւ միշտ պայքարը շարունակվել է լրացուցիչ ժամանակում: Այնպես որ այսօր, հնարավոր է մենք ականատես լինենք ֆանտաստիկ ֆուտբոլի 120 րոպեների: Եթե, իհարկե, չմատուցվի հաշվենկատ եւ փակ ֆուտբոլ կամ ոչ մարզական վարք:
Բուքեմեքերների կանխատեսումը. Գերմանիայի հաղթանակ` 2.75, ոչ ոքի` 3.00, Անգլիայի հաղթանակ` 2.60:



























