Չորս տարի անց Արգենտինայի եւ Մեքսիկայի հավաքականները դարձյալ հանդիպում են աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում: Գերմանիայում պահանջվեց լրացուցիչ ժամանակ, եւ 2:1 հաշվով հաղթեցին արգենտինացիները: Այս անգամ Արգենտինայի հնարավորություններն ավելի բարձր են գնահատվում, քան չորս տարի առաջ Գերմանիայում: Մարադոնայի թիմը խմբային փուլն անցավ առանց կորուստների: Միայն արգենտինացիներն ու հոլանդացիները բոլոր հանդիպումներն ավարտեցին հաղթանակով:

Մեքսիկացիներն ունեն շատ կուռ կոլեկտիվ, սակայն վառ աստղերը բացակայում են: Այս թիմերի հանդիպումներում բացահայտ առավելություն ունեն արգենտինացիները: Նախորդ 20 տարներին Արգենտինան յոթ անգամ հաղթել է, հինգ անգամ գրանցվել է ոչ-ոքի, եւ միայն երկու անգամ են մեքսիկացիները հասել հաջողության:

Բուքմեյքերների կանխատեսումը. Արգենտինայի հաղթանակ` 1.45, ոչ ոքի` 4.00, Մեքսիկայի հաղթանակ` 7.10: